Նախագծի անվանումը- Հոմանիշ և
հականիշ բաոեր
Դասարանը - 4-րդ
Աշակերտների քանակը - 16
Տևողությունը - 2-դասաժամ
Նպատակը - Տալ
հստակ պատկերացում տվյալ բաոերի գրության, ուղղագրության,կազմության և նշանակության
մասին:Բերել օրինակներ՝ դուստր-որդի, համերաշխ-անհաշտ,
արագ-դանդաղ, ջանասեր-ծույլ և այլ բաոեր:Նշված
բաոազույգերը օգտագործել նախադասությունների մեջ,ինչպես նաև կազմել բաոակապակցություններ: Աշակերտներին հնարավորություն
տալ աշխատել զույգերով, հետևել դասի ճիշտ ընթացքին՝խրախուսել ակտիվներին,դասին մասնակից
դարձնել պասսիվներին:Այնուհետև աոաջարկում եմ կազմակերպել մրցակցություն աոաջին և երկրորդ շարքերի միջև՝գրատախտակին
գրել որևիցե բաո , հաջորդ աշակերտը գրելու է դրա հականիշը:Որ շարքը արագ կատարեց վարժությունը,նա
էլ կհամարվի հաղթող:Դասի վերջում կարդալ Հովհաննես Թումանյանի «Անխելքն ու խելացին» հեքիաթը:Կարդալուց հետո աշակերտներին հանձնարարել
տանը հորինել նմանատիպ մի պատմություն ՝ օգտագործելով
որքան հնարավոր է շատ հոմանիշների և հականիշների զույգեր:
Արդյունքը - Տվյալ նպատակը կիրաոելով աշակերտները ձեոք կբերեն հստակ, տպավորիչ, լրացուցիչ գիտելիքներ
տվյալ թեմայի վերաբերյալ:
Գնահատումը - Գնահատել
բալերով
Նախագծի հեղինակը - Սաիդա
Կարապետյան
Էլեկտրոնային հասցեն—saidakarapetyan@gmail.com
No comments:
Post a Comment